
ՈՐԱԿԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ստանդարտների ազգային ինստիտուտ ՓԲ ընկերության գործունեության նպատակն է իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից արտադրվող արտադրանքին և մատուցվող ծառայություններին ներկայացվող պահանջների վերաբերյալ լիարժեք տեղեկատվության ապահովումը, մարդու կյանքի, առողջության, գույքի և շրջակա միջավայրի անվտանգության ապահովման աջակցումը:
Ընկերության հիմնական խնդիրներն են.
Ստանդարտացման բնագավառում մատուցվող ծառայությունների ուղղությամբ`
արտադրանք արտադրող և ծառայություն մատուցող կազմակերպությունների միջև փոխհամաձայնության ապահովումը ստանդարտների նախագծերի մշակման, քննարկման և ընդունման գործընթացներում, ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի վերաբերյալ տեղեկատվության ապահովումը:
Համապատասխանության հավաստման բնագավառում մատուցվող
ծառայությունների ուղղությամբ`
մարդու կյանքի, առողջության, գույքի և շրջակա միջավայրի անվտանգության ապահովմանն աջակցումը, արտադրանքի կամ ծառայությունների նկատմամբ սպառողների վստահության ապահովումը և նրանց թյուրիմացության մեջ գցող գործոնների կանխումը, հայրենական արտադրանքի մրցունակության բարձրացմանն աջակցումը, ներքին և արտաքին շուկաներում արտադրանքի տեխնիկական խոչընդոտների վերացումը, ինչպես նաև միջազգային տնտեսական, գիտատեխնիկական համագործակցության և միջազգային առևտրին մասնակցելու համար բարենպաստ պայմանների ստեղծումը:
Ընկերության գործառույթների կայունությունն ապահովվում է`
ընկերության բոլոր ստորաբաժանումների և աշխատակիցների փոխհարաբերությունների կատարելագործմամբ և յուրաքանչյուր աշխատողի պատասխանատվության բարձրացմամբ, միջազգային գործելակերպին համապատասխան ստանդարտացման և համապատասխանության գնահատման բնագավառներում աշխատակիցների բազմակողմանի ուսուցմամբ:
Ընկերության խնդիրների իրականացման ուղղություններն են`
սպառողի պահանջմունքների և սպասելիքների ուսումնասիրումը, որակի կառավարման համակարգերի արդյունավետության շարունակական բարելավումը, ծառայությունների մատուցման ժամանակակից մեթոդների տիրապետումը, մատուցվող ծառայությունների ժամանակահատվածի օպտիմալացումը, գործընկերների հետ վստահելի փոխհարաբերությունների հաստատումը: Ընկերության բարձրաստիճան ղեկավարությունը պատասխանատվություն է կրում որակի քաղաքականության իրականացման համար և երաշխիքներ է տալիս ապահովելու տվյալ հայեցակարգի իրականացումը բոլոր մակարդակներում և դրա պահպանումն ընկերության ողջ անձնակազմի կողմից:
//ESEM AVELACREL
2022-08-19
Սկսվել է ԱՊՀ երկրների 2023թ. 9-րդ մրցանակաբաշխության հայտերի ընդունման գործընթացը
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն...
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն...
2022-03-15
Ստանդարտացման միջպետական խորհրդի 30-ամյա գործունեության առթիվ շնորհավորական ուղերձ
...
...
2021-12-10
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի 60-րդ նիստը անցկացվեց Երևանում
...
...
2021-11-25
VI-1 ձևի Սերտիֆիկատների տրամադրման վերաբերյալ դասընթաց
...
...
2021-11-25
ՀՀ համալսարանների համար կազմակերպվել է հեռավար, անվճար միջազգային սեմինար
...
...
2021-11-11
«Էներգետիկա» ստանդարտացման տեխնիկական ենթահանձնաժողովի ԵՀ 04 հերթական նիստ
...
...
2021-10-14
Ստանդարտների համաշխարհային օրը
Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը...
Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը...
2021-09-25
Կայացավ ՄՊԽ նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը
Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյ...
Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյ...
2021-09-25
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ <<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագ...
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ <<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագ...
2021-09-25
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ա. Բաբայանը
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայ...
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայ...
Նախորդ