Տեխնիկական պայմանները (ՏՊ) - ստանդարտացման նորմատիվ փաստաթուղթ է, հաստատված իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատերի կողմից, որը պարունակում է տեխնիկական պահանջները (բնութագրեր, նորմեր, անվտանգության պահանջներ) ընդունման կանոնները, որակի վերահսկողության մեթոդները, փոխադրման, պահման, մակնշման ու փաթեթավորման պահանջները իրացվող արտադրանքի որոշակի տեսակի, տիպի, մակնիշի վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետությունում տնտեսական բարեփոխումների պայմաններում տնտեսվարող սուբյեկտների հարաբերությունների կարգավորման ոլորտում էապես աճել է պահանջարկը տեխնիկական պայմանների մշակման և կիրառման նկատմամբ:
Տեխնիկական պայմանները փաստաթուղթ է, որի միջոցով արտադրողը սպառողին է հասցնում թողարկվող արտադրանքի նշանակության, կիրառման ոլորտի, սպառողական բնութագրերի, օգտագործման անվտանգության, փաթեթավորման, մակնշման փոխադրման և պահման պայմանների, ընդունման կանոնների, վերահսկման, վերլուծության վերաբերյալ տեղեկատվությունը:
Որպես նորմատիվ փաստաթուղթ տեխնիկական պայմանները առավել լայնորեն կիրառվում են պատրաստողների (ապրանք արտադրողների) և սպառողների միջև պայմանագրային հարաբերությունների շրջանակներում: Արտադրանքի պատվերի ժամանակ արտադրանքի անվանման պայմանական նշագրի հետ միասին նշվում է նաև տեխնիկական պայմանների նշագիրը, ինչը հնարավորություն է տալիս միանշանակ նույնականացնել պատվիրող արտադրանքը: Այդ դեպքում տեխնիկական պայմանների պահանջները դառնում են պարտադիր` արտադրողի, մատակարարի, փոխադրողի, պահողի համար:
Տեխնիկական պայմանների կիրառման նման ձևը լրիվ համապատասխանում է միջազգային գործելակարգին, որտեղ տեխնիկական պայմաններին համանման փաստաթուղթ է տեխնիկական մասնագիրը (կազմակերպության ստանդարտը), որը մշակվում է արտադրող ֆիրմայի կողմից և սպառող ֆիրմայի համաձայնությամբ կիրառվում է որպես սպառող ֆիրմայի հետ կնքված պայմանագրի մաս: Տեխնիկական պայմանները, որպես կանոն մշակվում են նոր արտադրանքի արտադրության կազմակերպման փուլում` շուկայի փոփոխվող իրավիճակին արագորեն արձագանքելու նպատակով: Տեխնիկական պայմանները մշակվում են արտադրանքի այնպիսի տեսակների համար, որոնց որակական և անվտանգության պահանջներն ազգային ստանդարտներով չեն կանոնակարգված:
Տեխնիկական պայմանները համաձայն ,,Ստանդարտացման մասին,, ՀՀ օրենքի ենթակա են պետական գրանցման, որի ժամանակ տրվում է գրանցման համար (№) հաշվառման նպատակով: Տեխնիկական պայմանների գրանցումն իրականացնում է Ստանդարտների ազգային ինստիտուտը:
Տեխնիկական պայմանների մշակման և պետական գրանցման աշխատանքները կանոնակարգված են ըստ ՀՍՏ 1.3-95 ,,Ստանդարտացման ազգային համակարգ. Տեխնիկական պայմանների մշակման համաձայնեցման, հաստատման և պետական գրանցման կարգը և ՀՍՏ 2.11-98 ,,Կոնստրուկտորական փաստաթղթերի միասնական համակարգ. Տեխնիկական պայմաններ. Կառուցման և շարադրման կանոններ,, ստանդարտներով:
Ստանդարտների ազգային ինստիտուտի մասնագետները կազմակերպությունների և ձեռնարկատերերի համար իրականացնում են հետևյալ ծառայությունները.
- տեխնիկական պայմանների մշակման խորհրդատվություն,
- պետական գրանցման ենթակա տեխնիկական պայմանների փորձաքննություն:
| Կազմակերպությունների ստանդարտների կատալոգ | |
|
Օրինակ՝ ՀՀ ՏՊ 00202666.2432-2000 |
|
|
Օրինակ՝ Անվտանգություն արտակարգ իրավիճակներում, անվտանգություն |
|
|
Օրինակ՝ Թամարա ՍՊԸ, Թամարա |
|
Հասցե՝ 0051, Երևան, Կոմիտասի 49/4,Ստանդարտների ազգային ֆոնդի վարման և
տեղեկատվական սպասարկման բաժին
Հեռ. 010-28-56-20 (26)
|
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔ (ԿԱՏԱԼՈԳՆԵՐ) |
|
Ստանդարտացման ազգային համակարգի փաստաթղթեր |
|
|
|
Միջազգային ստանդարտներ |
Տեղեկատուներ թղթային տարբերակով (PDF ձևաչափ) և էլեկտրոնային կրիչի CD վրա
|
|
|
|
ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐ |
|
Վաճառվում է |
|
Ամսագիր |
|
Տարեկան կատալոգ |
|
Եռամսյակային տեղեկատու |
|
Տեխնիկական կանոնակարգերի և տեխնիկական այլ իրավական ակտերի տարեկան տեղեկատու |
|
Պատվերի հայտ |