Ստանդարտացման եվրոպական կոմիտե (ՍԵՆ)

·         լիիրավ անդամ- 30 եվրոպական երկրների ազգային ստանդարտացման կազմակերպություններն են, որոնք Ստանդարտացման եվրոպական կոմիտեի Գլխավոր վեհաժողովում և Ղեկավար բյուրոյում ունեն քվեարկության իրավունք և ապահովում են Տեխնիկական բյուրոյի աշխատանքը և սահմանում են աշխատանքային ծրագիրը: Լիիրավ անդամները պարտավոր են եվրոպական ստանդարտները ընդունել որպես ազգային ստանդարտ և չեղյալ հայտարարել դրանց հակասող ազգային ստանդարտները:

·         միացող անդամ- Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ԻՍՕ) լիիրավ կամ թղթակից անդամ հանդիսացող և Եվրամիության հարևանության երկրի ստանդարտացման մարմիններն են, որոնք չունեն քվեարկության իրավունք, սակայն կարող են մասնակցել Գլխավոր վեհաժողովին և տեխնիկական մարմինների աշխատանքներին:

·         գործընկեր անդամ- Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ԻՍՕ) անդամ հանդիսացող երկրների ստանդարտացման ազգային մարմիններն են, որոնք աշխարհաքաղաքական պատճառներով չեն կարող դառնալ Ստանդարտացման եվրոպական կոմիտեի լիիրավ անդամ:

      Ստանդարտացման եվրոպական կոմիտեն ունի անդամակցության ևս մեկ կարգ, որ կոչվում է ասոցիատիվ անդամ: Ասոցիատիվ անդամ կարող է լինել Ստանդարտացման եվրոպական կոմիտեի անդամ երկրի ցանկացած հասարակական, գիտական, տնտեսական կամ այլ կազմակերպություն, որի իրավունքներն ու պարտականություններն են`

-       նպաստել ՍԵՆ-ի և եվրոպական ստանդարտացմանը,

-       առանց քվեարկության իրավունքի մասնակցել Գլխավոր վեհաժողովին,

-       քաղաքականության մշակման ժամանակ մասնակցել Ղեկավար բյուրոյի քննարկումներին,

-       մասնակցել Տեխնիկական բյուրոյի և տեխնիկական մարմինների աշխատանքներին,

-       ստանալ համապատասխան տեղեկատվություն և փաստաթղթեր, ներառյալ ստանդարտի նախագծերը:

      Ստանդարտացման եվրոպական կոմիտեն գլխավորում է նախագահը և գլխավոր քարտուղարը: Կառավարվում է Գլխավոր վեհաժողովի կողմից, որը պատասխանատու է բյուջեի, անդամակցության և ղեկավար կազմի նշանակման համար:

Ղեկավար բյուրոն Վեհաժողովի կողմից նշանակված իրավասու մարմին է, որը նախապատրաստում է տարեկան բյուջեն և անդամակցության հայտերը: 
          Տեխնիկական բյուրոն վերահսկում է ստանդարտացման ծրագիրը և նպաստում է այդ աշխատանքների իրականացմանը Կառավարման կենտրոնի, տեխնիկական հանձնաժողովների և այլ մարմինների միջոցով:

Ղեկավար բյուրոյի խորհրդատուներ են հանդիսանում.

-          Արտաքին քաղաքականության խորհրդատվական հանձնաժողովը և

-          Ֆինանսական գործերի  խորհրդատվական հանձնաժողովը:

Եվրոպական ստանդարտները մշակվում են ՍԵՆ տեխնիկական հանձնաժողովների կողմից: Ստանդարտացման եվրոպական կոմիտեում այժմ ակտիվ գործում է 287 տեխնիկական հանձնաժողով, 68 ենթահանձնաժողով և 1401 աշխատանքային խումբ: ՍԵՆ-ի կողմից մշակված ստանդարտների թիվը ներկայումս անցնում է 13500-ից:

      Հայաստանի Հանրապետությունը Ստանդարտացման եվրոպական կոմիտեում ներկայացնում է Ստանդարտների ազգային ինստիտուտը: 2007 թվականից Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է ՍԵՆգործընկեր, իսկ 2008 թվականից միացող անդամ: Մասնակցում է 3 տեխնիկական հանձնաժողովի աշխատանքներին`

ՍԵՆ/ՏՀ 164- Ջրամատակարարում;

ՍԵՆ/ՏՀ 234-Գազամատակարարում;

ՍԵՆ/ՏՀ 340-Սեյսմիկ սարքավորանք:

 

 

//ESEM AVELACREL
2022-10-14  Ստանդարտների համաշխարհային օրը
Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմինը շնորհավորում է բոլոր գործընկերներին մասնագիտական տոն...
2022-08-19  Սկսվել է ԱՊՀ երկրների 2023թ. 9-րդ մրցանակաբաշխության հայտերի ընդունման գործընթացը
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն...
2022-03-15  Ստանդարտացման միջպետական խորհրդի 30-ամյա գործունեության առթիվ շնորհավորական ուղերձ
...
2021-12-10  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի 60-րդ նիստը անցկացվեց Երևանում
...
2021-11-25  VI-1 ձևի Սերտիֆիկատների տրամադրման վերաբերյալ դասընթաց
...
2021-11-25  ՀՀ համալսարանների համար կազմակերպվել է հեռավար, անվճար միջազգային սեմինար
...
2021-11-11  «Էներգետիկա» ստանդարտացման տեխնիկական ենթահանձնաժողովի ԵՀ 04 հերթական նիստ
...
2021-09-25  Կայացավ ՄՊԽ նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը
Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյ...
2021-09-25  ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ <<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագ...
2021-09-25  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ա. Բաբայանը
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայ...