լիիրավ անդամ- կազմակերպություններ են, որոնք իրենց երկրում պետական կառուցվածքի մաս կազմող կամ պետության կողմից լիազորված ստանդարտացման ոլորտում լիարժեք գործունեություն իրականացնող մարմիններն են և Ստանդարտացման միջազգային կազմակերպությունում ունեն քվեարկելու իրավունք;

 թղթակից անդամ- կազմակերպություններ են, որոնք իրենց երկրում դեռևս չեն իրականացում ստանդարտացման լիարժեք գործունեություն: Այս անդամները ստանում են տեղեկատվություն ԻՍՕ-ի աշխատանքների վերաբերյալ, սակայն չեն մասնակցում ստանդարտների մշակման աշխատանքներին;

բաժանորդ անդամ- փոքր տնտեսություն ունեցող երկրներն են, որոնք վճարում են քիչ անդամավճար և չեն կարող մասնակցել միջազգային ստանդարտացման աշխատանքներին:

 

      լիիրավ անդամներ

     թղթակից անդամներ

     բաժանորդ անդամներ                                                                                         

     ԻՍՕ-ի անդամ չհանդիսացող այլ երկրներ                         

Միջազգային ստանդարտները (ԻՍՕ-ի ստանդարտները) մշակվում են տեխնիկական կոմիտեների, ենթակոմիտեների և աշխատանքային խմբերի կողմից: ԻՍՕ-ի կողմից մշակված ստանդարտների թիվը ներկայումս անցնում է 17500-ից և մոտ 1100 նոր ստանդարտ է հրատարակվում ամեն տարի: ԻՍՕ-ի անդամ երկրները կարող են անդամակցել ցանկացած տեխնիկական հանձնաժողովի և ենթահանձնաժողովի աշխատանքներին որպես մասնակից անդամ (P-անդամ) կամ որպես դիտորդ անդամ (O-անդամ):

1970 թվականին ԻՍՕ-ի նախագահ Ֆարուկ Սունտերը առաջարկել է հոկտեմբերի 14-ը նշել որպես Ստանդարտացման միջազգային օր` ևս մեկ անգամ ընդգծելով ստանդարտացման կարևորությունը համաշխարհային տնտեսության համար, ակտիվացնելու դրա դերը որպես հիմնական աջակից ոչ միայն արդյունաբերության, առևտրի, այլև ամբողջ աշխարհի կառավարությունների և սպառողների համար, այդ օրը դարձնելով միջազգային իրադարձություն` ի հարգանք ողջ աշխարհում ստանդարտացումը զարգացնող հազարավոր կամավորների գործունեության:
 
Հայաստանի Հանրապետությունը Ստանդարտացման միջազգային կազմակերպությունում ներկայացնում է Ստանդարտների ազգային ինստիտուտը: 1994 թվականից Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է ԻՍՕ-ի թղթակից, իսկ 1997 թվականից լիիրավ անդամ: Մասնակցում է 14 տեխնիկական հանձնաժողովի, 19 ենթահանձնաժողովի և 3 քաղաքականության մշակման հանձնաժողովի աշխատանքներին:

Տեխնիկական հանձնաժողովներ և ենթահանձնաժողովներ

ՄՏՀ 1-Տեղեկատվական տեխնոլոգիաներ (P-անդամ);
     ՄՏՀ 1/ԵՀ 2-Կոդավորված նշանների հավաքածու;
    ՄՏՀ 1/ԵՀ 17-Քարտեր և անձանց նույնականացում (P-անդամ);
    ՄՏՀ 1/ԵՀ 34-Փաստաթղթերի նկարագրման և մշակման լեզուներ (P-անդամ);
 ՏՀ 34-Սննդամթերք (Օ-անդամ);
    ՏՀ 34/ԵՀ 3-Միրգ և բանջարեղեն (Օ-անդամ);
    ՏՀ 34/ԵՀ 5-Կաթ և կաթնամթերք (Օ-անդամ);
    ՏՀ 34/ԵՀ 6-Միս, թռչնամիս, ձուկ, ձու և դրանց արտադրանք (Օ-անդամ);
    ՏՀ 34/ԵՀ 14-Թարմ, չոր և չորացրած միրգ և բանջարեղեն (Օ-անդամ);
    ՏՀ 34/ԵՀ 15-Սուրճ (Օ-անդամ);
ՏՀ 46-Տեղեկատվություն և փաստաթղթավորում (P-անդամ);
ՏՀ 68-Ֆինանսական ծառայություններ (P-անդամ);
ՏՀ 147-Ջրի որակ (Օ-անդամ);
    ՏՀ 147/ԵՀ 1-Տերմինաբանություն (Օ-անդամ);
    ՏՀ 147/ԵՀ 2-Ֆիզիկական, քիմիական և կենսաքիմիական մեթոդներ (Օ-անդամ);
     ՏՀ 147/ԵՀ 4-Մանրէաբանական մեթոդներ (Օ-անդամ);
    ՏՀ 147/ԵՀ 5-Կենսաբանական մեթոդներ (Օ-անդամ);
     ՏՀ 147/ԵՀ 6-Նմուշառում (Ընդհանուր մեթոդներ) (Օ-անդամ);
ՏՀ 174-Ոսկերչություն (Օ-անդամ);
ՏՀ 176-Որակի կառավարում և որակի հավաստում (P-անդամ);
    ՏՀ 176/ԵՀ 2-Որակի համակարգեր (P-անդամ);
 ՏՀ 207-Էկոլոգիական կառավարում (P-անդամ);
    ՏՀ 207/ԵՀ 1-էկոլոգիական կառավարման համակարգեր (P-անդամ);
    ՏՀ 207/ԵՀ 2-էկոլոգիական աուդիտ և հարակից էկոլոգիական գնահատականներ (P-անդամ);
    ՏՀ 207/ԵՀ 3-Էկոլոգիական մակնշում (P-անդամ);
    ՏՀ 207/ԵՀ 4-Շրջակա միջավայրի բնութագրերի գնահատում (P-անդամ);
    ՏՀ 207/ԵՀ 5-Կյանքի ցիկլի վերլուծություն (P-անդամ);
ՏՀ 215-Տեղեկատվություն առողջության վերաբերյալ (P-անդամ);
 ՏՀ 216-Կոշիկ (Օ-անդամ);
 ՏՀ 228-Տուրիզմ և հարակից ծառայություններ (Օ-անդամ);
 ՏՀ 241-Ճանապարհային երթևեկության անվտանգության կառավարման համակարգ (P-անդամ);
ՏՀ 243-Սպառողական ապրանքների անվտանգություն (P-անդամ);
 ՏՀ 245-Օգտագործված (second-hand) արտադրանքի արտասահմանյան առևտուր (P-անդամ):

Քաղաքականության մշակման հանձնաժողովներ

ԿԱՍԿՈ-Համապատասխանության գնահատման հանձնաժողով (P-անդամ);
ԿՈՊՈԼԿՈ-Սպառողական քաղաքականության գծով հանձնաժողով (P-անդամ);
ԴԵՎԿՈ-Զարգացող երկրների հարցերով զբաղվող հանձնաժողով (P-անդամ);
//ESEM AVELACREL
2022-08-19  Սկսվել է ԱՊՀ երկրների 2023թ. 9-րդ մրցանակաբաշխության հայտերի ընդունման գործընթացը
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն...
2022-03-15  Ստանդարտացման միջպետական խորհրդի 30-ամյա գործունեության առթիվ շնորհավորական ուղերձ
...
2021-12-10  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի 60-րդ նիստը անցկացվեց Երևանում
...
2021-11-25  VI-1 ձևի Սերտիֆիկատների տրամադրման վերաբերյալ դասընթաց
...
2021-11-25  ՀՀ համալսարանների համար կազմակերպվել է հեռավար, անվճար միջազգային սեմինար
...
2021-11-11  «Էներգետիկա» ստանդարտացման տեխնիկական ենթահանձնաժողովի ԵՀ 04 հերթական նիստ
...
2021-10-14  Ստանդարտների համաշխարհային օրը
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը...
2021-09-25  Կայացավ ՄՊԽ նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը
Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյ...
2021-09-25  ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ <<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագ...
2021-09-25  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ա. Բաբայանը
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայ...