Ստանդարտների ազգային ինստիտուտի փորձարկման լաբորատորիան հագեցած է ժամանակակից սարքավորումներով, մասնավորապես, ճապոնական ,,Շիմաձու,, ֆիրմայի սարքերով, որոնցից են՝ ատոմային աբսորբցիոն սպեկտրոմետրը, որը ծառայում է թունավոր և այլ տարրերի, որոշման համար (մինչև 10-9): Գազային քրոմատոգրաֆների միջոցով կատարվում է կայուն քլորօրգանական թունաքիմիկատների մնացորդային քանակների որոշում սննդամթերքում և այլ ապրանքատեսակներում, հողում, ջրում: Քրոմատոգրաֆներով որոշում են նաև սպիրտներում, օղիներում՝ սիվուխային յուղերի, եթերների և այլ բարդ միացությունների միկրոխառնուրդների քանակները` դիֆերենցված:
Փորձարկման լաբորատորիան հագեցած է բարձր էֆեկտիվության ճապոնական հեղուկային քրոմատոգրաֆով, որով մասնավորապես, որոշում են միկոտոքսինների չափաքանակները: Իոնային քրոմատոգրաֆը նախատեսված է խմելու, հանքային ջրերի և այլ ըմպելիքների իոնային կազմի որոշման համար: Քրոմ-մասսպեկտրոմետրով իրականացվում է սննդամթերքի (մասնավորապես, ալկոհոլային խմիչքների) նույնականացում:
Փորձարկման լաբորատորիան ճանաչված է Եվրոհանձնաժողովի DG VI Գինիների կոմիտեի կողմից` Եվրամիության անդամ երկրներ արտահանվող խաղողի հյութի, քաղցուի և գինիների VI-1 համապատասխանության փաստաթուղթ (սերտիֆիկատ) շնորհելու գծով:
Փորձարկման լաբորատորիան իրականացնում է շինանյութերի, բնական և արհեստական քարերի փորձարկումներ: Բնական և արհեստական քարերի համար կատարվում է տեսակարար ռադիոակտիվության որոշումը:
Փորձարկման լաբորատորիայում աշխատում են միջազգային վերապատրաստում անցած բարձրակարգ ու բանիմաց մասնագետներ, որոնցից 4-ը ունեն գիտական աստիճան:
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն...
...
...
...
...
...
Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը...
Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյ...
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ <<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագ...
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայ...
Նախորդ